Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Քննարկվել են հետագա համագործակցության հարցերը

ՀՀ ԱՆ. Քննարկվել են հետագա համագործակցության հարցերը

Առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Աֆշան Խանին,  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Հայաստանի գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչային և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Հայաստանի գրասենյակի առողջապահական ծրագրերի պատասխանատու Լիանա Հովակիմյանին:

Ողջունելով հյուրերին` Արսեն Դավթյանը ընդգծել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մեծ ներդրումը Հայաստանում առողջապահական բազմաթիվ մարտահրավերների հաղթահարման հարցում, ինչպես նաև Հայաստանի գրասենյակի հետ երկար տարիների արդյունավետ համագործակցությունը:

Աֆշան Խանն իր հերթին գոհունակություն է հայտնել Հայաստանի վերջին տարիների ձեռքբերումների, մասնավորապես մանկական և մինչև 5 տարեկան երեխաների մահացության կրճատման և վաղ հասակի երեխաների սնուցման կարգավիճակի բարելավման առումով: Ըստ ԱՀԿ-ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակումների (Levels & Trends in Child Mortality. Report  2017,  Estimates Developed by the UN Inter-agency Group for Child Mortality Estimation/ WHO, Unicef, The WB, UN DESA,) վերջին տասնամյակում մանկական և մինչև 5 տարեկան երեխաների մահացությունը կրճատվել է ավելի քան 1,6 անգամ` 2016թ. համար կազմելով < 5տ.ՄՑ՝ 13.4‰, ՄՄՑ՝ 11.9‰), իսկ վաղ տարիքի երեխաների 2015թ. թերաճության ցուցանիշը` 2010թ. համեմատությամբ կրճատվել է գրեթե 2 անգամ: 

Փոխնախարարը տեղեկացրել է, որ ի լրումն մանկական մահացության իջեցմանը միտված բազմաթիվ միջոցառումների, ուժեղացվել է հսկողությունը մինչև 5 տարեկան երեխաների մահվան դեպքերի նկատմամբ:

«Յուրաքանչյուր մանկական մահվան դեպքի վերաբերյալ տեղեկացվում են ոլորտի պատասխանատուները`  դեպքերի ամփոփ վերլուծության և առանձին դեպքերի վարման գործընթացի մասնագիտական գնահատման, ծառայողական ուսումնասիրություն իրականացնելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով»,- շեշտել է Արսեն Դավթյանը:

Քննարկվել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ հետագա համագործակցության և համատեղ աշխատանքի հեռանկարները, կարևորվել երեխաների առողջության բարելավման հարցում առանցքային դեր ունեցող այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են  նորածնային առողջությունը, վնասվածքների և բռնության կանխարգելումը, տնային այցերի համակարգի ուժեղացումը, սնուցման հարցերի շուրջ  տեղեկատվության տրամադրումը:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ